կարևոր
478 դիտում, 6 ժամ առաջ - 2025-12-07 11:53
Քաղաքական

Մարդիկ իրանց մեռելներին ու շիրիմները թողած իրենք իրենց խղճի դեմ են դուրս եկել. Ռուբեն Մխիթարյան

Մարդիկ իրանց մեռելներին ու շիրիմները թողած իրենք իրենց խղճի դեմ են դուրս եկել. Ռուբեն Մխիթարյան

Գյումրիի «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը գրում է.

«Տո գետինը մտնիս դու իսկականից: Էդ պարեկների ու ոստիկանների մեջ էլ երկրաշարժի զոհ ունեցող կա, գերեզման ունեցող կա: Մարդիկ իրանց մեռելներին ու շիրիմները թողած իրենք իրենց խղճի դեմ են դուրս եկել:

Գետինը մտնիս հազար անգամ, տականք»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մինչ Նիկոլ Փաշինյանն ու տիրադավ եպիսկոպոսները օկուպացրել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին, «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը քաղաքապետարանի պատուհանից պարզել է Միքայել և Բագրատ Սրբազանների նկարը՝ մակագրելով «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՍՐԲԱԶԱՆՆԵՐԻՆ»։