կարևոր
241 դիտում, 47 րոպե առաջ - 2025-12-05 17:53
Հասարակություն

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում

Յունիբանկն ավարտում է անժամկետ պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսված ժամկետից անհամեմատ շուտ։ Թողարկման նկատմամբ պահանջարկը զգալիորեն գերազանցեց առաջարկը, ինչի արդյունքում ամբողջ ծավալը ձեռք բերվեց գրեթե մեկ օրվա ընթացքում։

Ներդրողների  բարձր հետաքրքրությունը հաշվի առնելով՝ Յունիբանկը նախատեսում է արդեն հաջորդ շաբաթ իրականացնել անժամկետ պարտատոմսերի նոր թողարկում, ինչը հնարավորություն կտա բավարարել հաճախորդների առկա պահանջմունքները:

Անժամկետ պարտատոմսեր Հայաստանում տեղաբաշխվում են առաջին անգամ․ Յունիբանկն իրականացրեց դրամային և դոլարային թողարկումներ՝ համապատասխանաբար 3.5 միլիարդ ՀՀ դրամ և 9 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով։ Նոր ներդրումային գործիքը հնարավորություն է տալիս երկարաժամկետ հեռանկարում կանոնավոր եկամուտ ստանալ։

Պարտատոմսերը ձեռք են բերվել ֆիզիկական և իրավաբանական անձանց լայն շրջանակի կողմից: Նրանց պատրաստակամությունը ներդրումներ կատարել երկարաժամկետ  գործիքում հաստատում է Յունիբանկի նկատմամբ ունեցած բարձր վստահությունն ու առաջարկի գրավչությունը։

Անժամկետ ​​պարտատոմսերի ծրագրային ազդագիրը (գրանցված է ՀՀ ԿԲ կողմից 26.11.2025թ. 1/427Ա որոշմամբ) հրապարակված է բանկի կայքում՝ www.unibank.am: