կարևոր
535 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-05 09:33
Հասարակություն

Պոպուլիզմը հաղթեց պետության անվտանգությանը․ «Հրապարակ»

Պոպուլիզմը հաղթեց պետության անվտանգությանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ԱԺ-ն երեկ առաջին ընթերց­մամբ ընդունեց զինծառայությունը կես տարով կրճատելու մասին պաշտպանության նախարարության առաջարկը: Երբ հրատապ ճանաչված նախագիծն ընդունվի եւ ուժի մեջ մտնի, հունվարից բանակ զորակոչվող երիտասարդներն արդեն կծառայեն ոչ թե երկու տարի, այլ՝ մեկուկես: Չնայած ընդդիմադիրները քննադատեցին այս նախագիծը՝ ասելով, որ այն անվտանգային խնդիրների է հանգեցնելու, կրճատվելու է բանակի եւ, ըստ այդմ՝ սահման պահողների թիվը, սակայն ձեռնպահ քվեարկեցին՝ տուրք տալով պոպուլիզմին:

Գաղտնիք չէ, որ պոպուլիստական այս նախագիծն ընտրություններից առաջ բերվել է՝ հանրության որոշ շերտերի համակրանքը շահելու համար, ուստի դեմ քվեարկել՝ հիմք ընդունելով պետության անվտանգությունը, կնշանակի դառնալ մի ստվար զանգվածի թշնամին․ թերեւս այսպես է մտածել ընդդիմությունը: