կարևոր
703 դիտում, 45 րոպե առաջ - 2025-11-21 15:33
Հասարակություն

Ոչ մի ֆինանսական հետևանք առաջացնող ինֆորմացիա չի կորել, պարզապես փոքր ու մեծ ստերը շարունակվում են․ «Կասկադ էներգո» ՍՊԸ ներկայացուցիչ

Ոչ մի ֆինանսական հետևանք առաջացնող ինֆորմացիա չի կորել, պարզապես փոքր ու մեծ ստերը շարունակվում են․ «Կասկադ էներգո» ՍՊԸ ներկայացուցիչ

«Կասկադ էներգո» ՍՊԸ ներկայացուցիչ Ռոբերտ Կադարյանը պատասխանել էր ՔՊ-ական պատգամավորին և ՀԾԿՀ նախագահին․

«Եթե ձեզանից յուրաքանչյուրը բացի իր շենքի մուտքի պատին ամրացված ՀԷՑ արկղը, 95% հավանականությամբ սենց հաշվիչներ ա տեսնելու, ինդուկցիոն հաշվիչները արդեն մի քանի տարի է գրեթե չկան: Կասկադ ընկերության կողմից արտադրվող այս հաշվիչները համարվում են 3-րդ սերնդի ինտելեկտուալ հաշվիչներ և յուրաքանչյուր կես ժամը մեկ ուղարկում են ինֆորմացիա կենտրոնական սերվերին: ՔՊ վերջին մանիպուլյացիաներին ու փոքրիկ ստերին պատասխանելով ասեմ, որ այս տարվա հունվար ամսին սերվերի թարմացման ժամանակ տեղի է ունեցել համակարգի խափանում, որից հետո բոլոր բաժանորդային տվյալները վերականգնվել են, 2018-2024թ. բոլոր ամսեկան և եռամսյակային ինֆորմացիան պահպանված է, միակ բանը որ վերականգնվել է ոչ ամբողջությամբ, դա կես ժամանոց գրաֆիկներն են, որոնք 2024թ. հոկտեմբեր ամսից սկսած են վերականգնվել:

Համաձայնեք, եթե դուք ունեք մտահոգություն ձեր հոսանքի ծախսի հետ կապված, հաստատ մի տարի չեք սպասի, հենց նույն ամսվա մեջ կամ մաքսիմումը 2-3 ամսվա ընթացքում դա կբողոքարկեք, որի ընթացակարգային ոչ մի դրույթ չի խախտվել: Ձեզանից յուրաքանչյուրը կարա հիմա գնա ՀԷՑ ու պահանջի իր ամսեկան ծախսի գրաֆիկը (էպիկրիզ), որը ՀԷՑ-ը կտրամադրի 2018թ.-ից սկսած: Ոչ մի ֆինանսական հետևանք առաջացնող ինֆորմացիա չի կորել հարգելի բաժանորդներ և քաղաքացիներ: Պարզապես փոքր ու մեծ ստերը շարունակվում են...»։