կարևոր
466 դիտում, 3 ժամ առաջ - 2025-11-20 20:14
Հասարակություն

Անհավասարակշիռ է, ինքը նաև «Հրապարակ»-ի շնորհիվ եկավ իշխանության. Արմինե Օհանյանը՝ Փաշինյանի մասի

Անհավասարակշիռ է, ինքը նաև «Հրապարակ»-ի շնորհիվ եկավ իշխանության. Արմինե Օհանյանը՝ Փաշինյանի մասի

Աջափնյակ քաղաքացիական դատարանում այսօր տեղի ունեցավ Փաշինյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի դատական նիստը: 

Նիստից առաջ Փաշինյանի ներկայացուցիչն առարկեց՝ դատական նիստը լրատվամիջոցներով լուաբանելու միջնորդությունը։ Հետևաբար նիստը կայացավ դռնփակ։  Ի դեպ, հայցվորըը դատարան չէր ներկայացել։ 

«Ինձ համար բավականին մեծ անակնկալ էր, որ ինքը դիմեց դատարան, ի վերջո գործ ունենք նախկին խմբագրի, նախկին լրագրողի հետ, որը հազարավոր նման հրապարակումներ է արել, շատ ավելի կոնկրետ տեղեկատվություն է հրապարակել, որոնց հիմքերը եւ ապացույցները չի ունեցել: Եթե դուք հիշում եք, ինքը տարիներ շարունակ ԱԺ ամբիոնից հնչեցնում էր՝ «օդից կախված լուրերի համաձայն»…և լիքը տեղեկություններ էր հրապարակում, որի համար իրեն դատի չէին տալիս: Իսկ ինքը պատրաստ է պատերազմ հայտարարել լրատվամիջոցներին եւ նույնիսկ դիմել դատարան»,-դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

«Ի դեպ, սա առաջին դեպքն է, որ պետության ղեկավարը լրատվամիջոցի դեմ անձամբ դիմում է դատարան: Մենք նման պրակտիկա չենք ունեցել մինչ այժմ, որովհետեւ մեր պետության ղեկավարները համարել են, որ անհավասար պայմաններ են, չի կարող պետության ղեկավարը դիմել դատարան եւ պարտվել զուտ այն առումով, քանի որ մենք գիտենք՝ մեր երկրում դատարաններն ինչքան կախյալ եւ անազատ վիճակում են»,-հավելեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը:

«Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ բազմաթիվ հոդվածներ հրապարակվում են կեղծանուններով, ինչը տեղավորվում է օրենքի սահմաններում, մարդու իրավունքն է չհրապարակել իր անունը, եւ մենք էլ պարտավոր ենք հարգել այդ իրավունքը՝ չհրապարակելու, չբացահայտելու, թե ով է իրական հեղինակը, ինչն այդքան էլ էական չէ: Հազարավոր նման հոդվածներ հրապարակվում են մեր մամուլում, շատ ավելի սուր հարցադրումներով են հրապարակվում, եւ այդտեղ մի արտառոց բան էլ չկար, որի համար պետք էր վրդովել ու զայրանալ: Բայց քանի որ մենք ունենք պետության՝ անկանխատեսելի եւ անհավասարակշիռ ղեկավար, չես կարող իմանալ, թե ինչից կարող է վրդովել, դատարան դիմել կամ դիմակավորված անձանց ուղարկել նույն անձանց բնակարան»,-ասաց Արմինե Օհանյանը: