|
Փոխարժեքներ
12 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
5 հոգանոց հայ փորագետների խումբ կմեկնի Բաքու՝ կլոր սեղանի մասնակցելու համար, որի ծախսերը կհոգա ՀՀ Կառավարությունը։
Կառավարության այսօրվա նիստում որոշվել է 17,550.0 հազար դրամ հատկացնել 2025 թվականի նոյեմբերի 21–22-ը Բաքվում կայանալիք կլոր սեղան–քննարկմանը հայ փորձագետների մասնակցության համար։ Նշված գումարը նախատեսված է Երևանի և Բաքվի միջև չարտերային թռիչքի իրականացման համար, որպեսզի ապահովվի հայկական կողմի հինգ փորձագետների մեկնումն ու վերադարձը։
«Նախագծով առաջարկվում է 17,550.0 հազ. դրամ հատկացնել 2025 թվականի նոյեմբերի 21-ից 22-ը Բաքվում կայանալիք կլոր սեղան-քննարկմանը հայկական կողմից 5 փորձագետի մասնակցությունն ապահովելու նպատակով Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու համար»,- նշված է որոշման հիմնավորման մեջ:
Նախագիծն ընդգրկված է եղել չզեկուցվող հարցերի մեջ։