|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ երեկ ՔՊ վարչության փակ նիստին Նիկոլ Փաշինյանը բարձր տրամադրությամբ է եկել: Նախ, նա ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին է շնորհակալություն հայտնել Վաղարշապատի ընտրությունների հաղթանակի համար, այնուհետեւ ՔՊ-ի 20 հոգանոց վարչության անդամների ներկայությամբ գովաբանել ու ծափերով դիմավորել է Արգիշտի Մեխակյանին: Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանն անձամբ է ասել, որ Մեխակյանին վարչության նիստին հրավիրեն, որպեսզի շնորհավորեն ու մեծարեն Էջմիածնում հաղթանակի հասնելու համար:
Մեխակյանն ու Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը վարչության անդամների մոտ գովասանքի խոսքեր են լսել Փաշինյանից:
Փաշինյանը ՔՊ վարչությանն ակնհայտ ցույց է տվել, որ այս նվաճումը նախարարի, մարզպետի ու Մեխակյանի հաղթանակն է: Ավելին՝ նշել է, որ նրանք «լույս» բացեցին ՔՊ-ի համար` առաջիկա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի հույս ունենալու համար:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ ՔՊ վարչության փոխնախագահները կրկին լինելու են էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը եւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը»։