կարևոր
994 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-19 09:09
Հասարակություն

Ներսես Երիցյանը ղեկավարած հիմնարկը սոդոմ-գոմորի է վերածել․ «Հրապարակ»

Ներսես Երիցյանը ղեկավարած հիմնարկը սոդոմ-գոմորի է վերածել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Մոտ 3 տարի առաջ կառավարության եւ Կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի արդյունքում հիմնադրվեց «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը, որի ղեկավար նշանակվեց ԿԲ նախագահի նախկին տեղակալ, նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչ` էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը։

Գործակալության նպատակն է՝ նպաստել էլեկտրոնային թվային հասարակության ձեւավորմանը, էլեկտրոնային տնտեսության խթանմանը եւ հասարակության թվային փոխակերպմանը, այլ կերպ ասած՝ տարբեր ոլորտների ինֆորմացիայի թվայնացումը:

Հիմնադրամի աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ Ներսես Երիցյանն իր հախուռն խառնվածքի պատճառով հիմնադրամի աշխատանքը սոդոմ-գոմորի է վերածել, խճճել: Եվ պատճառն իր կասկածամտությունն է` նա իր ենթականերին 3 ամսից ավելի թույլ չի տալիս նույն պաշտոնում աշխատել, ինչի պատճառով էլ համակարգն անվերջանալի ցնցումների մեջ է ընկնում: Մինչեւ հին աշխատողներին փոխարինողները հունի մեջ են ընկնում, ժամանակ է անցնում, բայց Երիցյանը սրանց էլ է ազատում պաշտոնից։ Թե ինչու, հստակ պարզաբանում չի տալիս, փոխարենը համեմատականներ է անում համաշխարհային մեծության մասնագետների հետ եւ պահանջում, որ իր աշխատողներն էլ նման մոտեցում ցուցաբերեն:

Այս ամենի արդյունքում մեծ գումարներ են ստանում ԿԲ-ից, սակայն համապատասխան ծավալի աշխատանք հաստատապես չեն անում։ Գործակալությունը տեղակայված է «Էրեբունի պլազայի» հարկաբաժիններից մեկում, Երիցյանի գոռգոռոցներն ամեն օր ըմբոշխնում են նաեւ հարեւանները, ասում են՝ աշխատակիցներն արդեն ամաչում են մոտակայքում աշխատողներից։