|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հաղթանակ» դաշինքի մի շարք անդամների և աջակիցների տներում իրականացված խուզարկություններից հետո ձերբակալված 10 անձինք ազատ են արձակվել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ «Իշխանություն» լրատվականին այս մասին հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ խուզարկություններ էին իրականացվել դաշինքի ավագանու անդամների տներում։ Իրավապահների կողմից մի շարք անձանց նկատմամբ իրականացվել են գաղտնալսումներ, արձանագրված կենցաղային բնույթի խոսակցությունները դարձել են մեղադրանքի հիմք: Դաշինքի ներկայացուցիչները պնդում են, որ այս խոսակցությունները որևէ կապ չեն ունեցել ընտրական գործընթացների հետ։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Իշխանություն» լրատվականին հայտնեց, որ քրեական վարույթն անիմաստ ու անբովանդակ է:
Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացվել են ապացուցողական գործողություններ։
Նկատենք, որ «Հաղթանակ» դաշինքի անդամների և աջակիցների նկատմամբ «հետապնդումները» սկսվեցին Վաղարշապատի ընտրությունից անմիջապես հետո, հենց հաջորդ օրը: Սա ցույց է տալիս, որ իշխանություններն առնվազն մտահոգված են ընդդիմության թեկնածու Սևակ Խաչատրյանի բարձր ցուցանիշով և փորձ են անելու արատավորել նրան ու դաշինքի անդամներին՝ վերջիններիս վրա բարդելով ընտրակաշառք բաժանելու անհիմնա մեղադրանքը։
Լիա Սարգսյան