|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Չինաստանը պատրաստ է բազմակողմ համագործակցություն զարգացնել Ռուսաստանի հետ՝ երկու երկրների ղեկավարների հրահանգներին համապատասխան: Այս մասին հայտարարել է Չինաստանի պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։
«Չինաստանը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ՝ հետևելով երկու պետությունների ղեկավարների ռազմավարական հրահանգներին, ամրապնդել փոխգործակցությունն ու համակարգումը, ինչպես նաև մշտապես խորացնել փոխշահավետ համագործակցությունը երկու երկրների ժողովուրդների համար ավելի մեծ օգուտներ ստեղծելու համար», - Չինաստանի վարչապետի խոսքն է մեջբերել երկրի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Լի Ցյանը նշել է, որ Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ խորացնել համագործակցությունը ներդրումների, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում, ողջունում է մեծ քանակությամբ բարձրորակ ռուսական գյուղատնտեսական մթերքի և սննդամթերքի մուտքը չինական շուկա։
Չինաստանի վարչապետը հույս է հայտնել, որ ռուսական կողմը «ավելի շատ հնարավորություններ կտրամադրի Ռուսաստանում ներդրումներ կատարող և գործող չինական ձեռնարկություններին»։