|
Փոխարժեքներ
06 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Նախընտրական քարոզարշավը Վաղարշապատում այսօր՝ նոյեմբերի 6-ին, «Հաղթանակ» դաշինքը սկսեց Հովտամեջ գյուղից։ «Հաղթանակ» դաշինքին դիմավորեցին աղ ու հացով, դհոլ-զուռնայով, հյուրասիրությամբ։
«Ով ձայն է տալիս ՔՊ-ին, ձայնը տալիս է եկեղեցու վրա հարձակվողին, Մասիս սարը մեր հիշողությունից ջնջել փորձողին, ձայնը տալիս է Մեսրոպ Մաշտոնցի նկարը այբբենարանից հանողին, մեր ազգային արժեքները ուրացողին, մեր պատերազմների զոհված հերոս տղերքին մոռացության տվողին»,- ասաց Սևակ Խաչատրյանը։
Նա համայնքի բնակիչներին ներկայացրեց նախընտրական ծրագրերը Հովտամեջի հետ կապված։
Վաղարշապատի ղեկավարի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին։ «Հաղթանակ» դաշինքը քվեաթերթիկում 1-ին համարն է։
Մանրամասները՝ տեսանյութում։