|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վրաստանում մեղադրանք է առաջադրվել Սաակաշվիլիի և նրա յոթ կողմնակիցների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն ճեպազրույցի ժամանակ։
«Միխաիլ Սաակաշվիլիի, Գիորգի Վաշաձեի, Նիկա Գվարամիայի, Նիկա Մելիայի, Զուրաբ Ջափարիձեի, Էլենե Խոշտարիայի, Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել պետության դեմ ուղղված հանցագործությունների՝ դիվերսիայի, թշնամական գործունեության մեջ օտարերկրյա պետությանը օգնելու, սահմանադրական կարգի հիմքերի և ազգային անվտանգության դեմ ուղղված գործունեության ֆինանսավորման, ինչպես նաև սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական իշխանությունը տապալելու կոչերի համար», – ասել է նա։