|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.57 |
| EUR | ⚊ | € 439.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.7033 |
| GBP | ⚊ | £ 498.34 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Թաքեր Կարլսոնը համաշխարհային մեդիա դաշտի կարևոր ձայներից է, ում հարցազրույցները ձևավորում են քաղաքական քննարկումներ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև դրա սահմաններից դուրս: Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը:
«Նա իր ուղիղ խոսքով, սուր մեկնաբանություններով հայտնի ԱՄՆ-ի ամենաազդեցիկ մեդիա դեմքերից է՝
լրագրող,
քաղաքական մեկնաբան,
Tucker Carlson Tonight հաղորդաշարի հեղինակն էր՝ Fox News հեռուստաընկերությունում, որը մի քանի տարի շարունակ Ամերիկայի ամենադիտված լրատվական ծրագրերից էր
2023 թվականին Fox News-ից հեռանալուց հետո նա ստեղծեց իր անկախ հարթակը՝ Tucker Carlson Network (TCN)-ը, որտեղ շարունակում է անդրադառնալ գլոբալ խնդիրներին, քաղաքականությանը և մշակույթին՝ հաճախ քննադատելով հիմնական լրատվամիջոցների մոտեցումներ
Նա հարցազրույցների է հրավիրել տարբեր քաղաքական ուղղությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, լրագրողների և մտավորականների՝ բացահայտելով թեմաներ, որոնց մասին սովորաբար լռում են
Կարլսոնը հայտնի է նրանով, որ փորձում է խոսել ղեկավարների հետ, ովքեր հազվադեպ են հարցազրույց տալիս արևմտյան մեդիային։ Նպատակը՝ լսել նրանց ուղիղ խոսքը, առանց միջնորդությունների եւ արևմտյան կամ ռուսական մեդիայի ձևավորած ֆիլտրերի. այլընտրանքային կարծիք՝ ձեւավորված «մեդիա քառակուսուց» դուրս
Կարլսոնի թիմը փնտրում է այնպիսի հյուրերի, որոնց պատմությունները մտածելու տեղիք տվող են։ Նրա նպատակն է իր լսարանին ստիպել հարցեր տալ իշխանության, մեդիայի և ճշմարտության սահմանների մասին
Թաքեր Կարլսոնի գործունեությանը սկսել եմ հետեւել, երբ բնակվում էինք Նյու-Յորքում։ Ակադեմիական միջավայրում ընկալելի եւ քննարկելի վերլուծաբան է համարվում
Ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչներն անհանգստացել Նարեկ Կարապետյանի հարցազրույցից ու փորձում են դրա կարեւորությունը նվազեցնել. որովհետեւ այս հարցազրույցի արդյունքում՝
տարածաշրջանային իրադարձությունների վրա հրավիրվելու է աշխարհի ավելի լայն լսարանների ուշադրություն.
ուշադրություն է հրավիրվելու նաեւ մեր երկրի ներքաղաքական զարգացումների վրա.
իշխանության հակաիրավական գործությունն ու քաղաքական նպատականերով իրավական մեխանիզմների չարաշահումները դառնալու են քննարկման առարկա.
վերստին, ավելի բարձր հարթակից՝բարձրացվելու է քաղաքական բանտարկյալների հարցը՝ համարժեք արձագանքի ակնկալիքով»: