|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է երկուշաբթի օրը հանդիպել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ Սպիտակ տանը, երեքշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը, այս մասին հաղորդում է Reuters-ը։
«Երբ նախագահը Մերձավոր Արևելքում էր, նա պատմական որոշում կայացրեց վերացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները՝ նրանց խաղաղության իրական հնարավորություն տալու համար, և կարծում եմ, որ վարչակազմը լավ առաջընթաց է տեսել այդ ճակատում նրանց նոր ղեկավարության ներքո», – ասաց նա։
Շաբաթ օրը Սիրիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարեց, որ ալ-Շարաան մեկնում է Վաշինգտոն՝ «հույս ունենալով» ստորագրել համաձայնագիր՝ միանալու ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքին ԴԱԻՇ-ի դեմ։