|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իշխանությունն ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդումները բազմասերիանոց օպերացիաների է վերածում` ոստիկանական գործողություններից մինչև դատական ատյաններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Օրինակ` Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործերը, որոնք հիմնված են կեղծ մեղադրանքների և մտացածին իրողությունների վրա, 7 տարուց ավելի է անպտուղ շարունակվում են։
Այս գործերի տակ բացի քաղաքական կոնտեքստից այլ բան գոյություն չունի և որքան էլ իրավապահները ջանքեր են գործադրում «постставной» դեմքեր ներգրավելու ու գործի գեղարվեստական մասն ապահովելու համար, դրանք տարբեր փուլերում փլուզվում են:
Սակայն իշխանության համար նվազագույն խնդիրը քաղաքական գործերի շարունակականության ապահովումն է` կոնկրետ անձանց հնարավորինս քաղաքականությունից դուրս պրոցեսներով ծանրաբեռնելու և թեման քարոզչական նպատակներով օգտագործելու համար»,-գրել է Աբրահամյանը։