|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայր Հովհաննես Թորգոմյանը շնորհավական խոսք է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առթիվ։
«Վեհափառ Տեր, որդիական սիրով, խոնարհությամբ ու հարգանքով շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը գահակալության 26-րդ տարեդարձի առթիվ։
Ձեր լուսավոր առաջնորդությամբ մեր Մայր Եկեղեցին այս տարիների ընթացքում դարձել է հոգևոր վերածնության և ազգային միասնության կենտրոն՝ նոր շունչ հաղորդելով հավատքի ու ծառայության կյանքին։ Թող Բարեգութ Աստված անսպառ զորություն, առողջություն և երկարակեցություն պարգևի Ձեզ՝ շարունակ առաջնորդելու մեր ժողովրդին խաղաղության, սիրո և հոգևոր ամրության ուղիներով։
Ձեր ներկայությունը մեր կյանքի մեջ մշտապես լինի ոգեշնչման, հավատի և բարության աղբյուր»,- նշել է Հայր Հովհաննեսը։