| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
«Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիևի հայտարարությունը, որում Սևանա լիճն անվանում է ոչ հայկական անվանումով, խոսում է փախստականների վերադարձից»,- «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» թեմայով համաժողովի ժամանակ հնչեցված հարցին Փաշինյանն այս կերպ արձագանքեց «Ադրբեջանի նախագահն ասել է, որ ցարական քարտեզներում եթե նայենք՝ Սևանա լիճ չկա, կա այլ անուն: Եթե ես ասեմ՝ գիտեք ինչ, Ադրբեջանի նախագահը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը ոչ թե Գյոյչա է, այլ ասել է՝ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանա լիճ, դժվար է նրանով, որ ես փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, նախ պետք է պարզաբանեմ, թե ինչ է ասել Ադրբեջանի նախագահը:
Ինչ վերաբերում է վերադարձի թեմային՝ պատմական հայրենիքի կոնտեքստում, դա շատ վտանգավոր բան է... Պատմական հայրենիքը ո՞ր թվից է սկսում: Եթե մենք գնում ենք պատմական մեկնակետի տրամաբանությամբ, օրինակ Մոնղոլիան կարող է մեզ ասել՝ եկեք, բան ունեմ ձեզ ասելու... Երբ որ Ադրբեջանում մոնիթորինգ անենք կարծիքները, այնտեղ այսպիսի դիսկուրս կա. ասում են՝ Հայաստանը ճիշտ չի ասում, կեղծում են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել են, հիմնավորում են այսպես՝ բա ինչի՞ է մինչև հիմա ԱԺում ԼՂ-ի դրոշները դրած: Դե ասում են, որ տենց ա, եկեք մենք էլ ասենք Գյոչյա»։