կարևոր
640 դիտում, 7 ժամ առաջ - 2025-11-03 16:37
Հասարակություն

Հայհոյանք չի եղել․ առանց հանցագործության հետքի բերել հասցրել են դատարան. փաստաբանը՝ Կաթողիկոսի եղբոր մասին

Հայհոյանք չի եղել․ առանց հանցագործության հետքի բերել հասցրել են դատարան. փաստաբանը՝ Կաթողիկոսի եղբոր մասին

«Ժամը 16։00-ին կհրապարակվի Գևորգ Ներսիսյանի մասով դատարանի որոշումը»,-այս մասին հայտնեց թաստաբան Արա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ գործով անցնող մյուս մեղադրալի՝ Համբարձում Ներսիսյանի մասով որոշում չկա։

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերվում է Կաթողիկոսի եղբորն ու նրա որդուն։  Ըստ փաստաբանի՝ Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել: Այս բոլորը տեսագրված է:
 

Նշենք, որ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը հաղորդում էր ներկայացրել Համբարձում և Գևորգ Ներսիսյաների դեմ՝ նրանց մեղադրելով իրեն հայհոյելու մեջ։