կարևոր
793 դիտում, 7 ժամ առաջ - 2025-11-03 10:32
Քաղաքական

ԶՈւ-ում իրական փոփոխությունների հասնելու համար պետք է վերանայել ներդրված ատեստացիայի համակարգը․ Տիգրան Աբրահամյան

ԶՈւ-ում իրական փոփոխությունների հասնելու համար պետք է վերանայել ներդրված ատեստացիայի համակարգը․ Տիգրան Աբրահամյան

Զինված ուժերում իրական փոփոխությունների հասնելու համար պետք է վերանայել ներդրված ատեստացիայի համակարգը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այն հանգամանքը, որը ատեստացիային մասնակցած զինծառայողների 40%-ից ավելին չի հաղթահարում դրական շեմը, արդեն իսկ խոսում է զորքերում առկա մարտական պատրաստության մակարդակի մասին, սակայն զինծառայողների համապատասխան «մարզավիճակի» համար պատասխանատուները անհրաժեշտ հետևություններ անելու փոխարեն երկրորդական, շատ հաճախ` պոպուլիստական նախաձեռնությունների վրա են կենտրոնանում:

Կարծում եմ, որ որպես հրատապ քայլ 2 ուղղությամբ պետք է աշխատել` բազային աշխատավարձի և մարտական հերթապահության գումարների բարձրացման ուղղությամբ:

Այդ գումարների մի մասը պետք է նախատեսել ատեստացիայի գումարների նվազեցման, մյուս մասը` բյուջեի լրացուցիչ ներարկումների միջոցով:

Ատեստացիայի գումարները պետք է տրամաբանական վերաբաշխումների ենթարկվեն, իսկ ՊՆ-ն իր կենտրոնական ապարատի ջանքերը կենտրոնացնի զորքերի մարտունակությունը համապատասխան մակարդակի բերելու ոչ ձևական միջոցառումների իրականացմամբ և վերահսկմամբ»,-գրել է Աբրահամյանը։