|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել Ալմաթիում ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին՝ ըստ ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայության հայտարարության։
Նիստը վարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
Մասնակցել են Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները։ Պապիկյանի անունը ներառված չէ մասնակիցների ցանկում։
Նիստի ընթացքում բովանդակալից քննարկում է ծավալվել բազմակողմ ռազմական համագործակցության արդիական հարցերի և դրա հետագա զարգացման վերաբերյալ։
Պաշտպանության նախարարների խորհուրդը հաստատել է, որ ռազմական համագործակցությունը շարունակելու է ուղղված լինել Համագործակցության պետությունների զինված ուժերի մարտական կարողությունների բարձրացմանը, ազգային անվտանգության և տարածաշրջանային կայունության ապահովմանը։