|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքական դատարանը 11 մարդու դատապարտել է ցմահ ազատազրկման՝ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բոլու լեռնադահուկային հանգստավայրում հունվարին տեղի ունեցած հրդեհի դեպքով, որի հետևանքով զոհվել է 78 մարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Դպրոցական արձակուրդների ժամանակ շատ ընտանիքներ են մեկնել լեռնադահուկային հանգստավայր: Զոհերի թվում է 34 երեխա։ Եվս 137 մարդ վնասվածքներ է ստացել։
Ցմահ դատապարտյալների թվում է «Գրանդ Քարթալ» հյուրանոցի սեփականատերը: Մեղադրյալների թվում են նաև հյուրանոցի խորհրդի անդամներ, մենեջերներ և աշխատակիցներ, ինչպես նաև փոխքաղաքապետ և հրշեջ ծառայության աշխատակիցներ։
Անկախ փորձագետները նշել են, որ լեռնադահուկային հանգստավայրում գտնվող հյուրանոցում բացակայել են հրդեհային անվտանգության տարրական միջոցառումները։
Հրդեհը սկսվել է 12-հարկանի շենքի ռեստորանի հատակից: