|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
«Իրական խաղաղության համար առանց նախապայմանների պետք է ազատ արձակվեն հայ բանտարկյալներն ու քաղաքացիական անձինք»։ Այս մասին ՀՀ ԱԺ-ում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Կարծում ենք, որ պետք է լինի տևական, հարատև խաղաղություն և կայունություն տարածաշրջանում, հակառակ դեպքում կլինի խաղաղության խաբկանք և ոչ թե իրական խաղաղություն։ Դրա համար, իհարկե, առանց նախապայմանի պետք է ազատ արձակվեն հայ բանտարկյալները և քաղաքացիական անձինք, որոնք գտնվում են Ադրբեջանի բատում, 23 ռազմագերիներ հիմա գտնվում են Ադրբեջանում՝ առանց օրինականության, և պահվում են այնտեղ, կտակների են ենթարկվում։ Այդ ամեն ինչը ոչ միայն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, այլ նաև ցանկացած հեռանկար խաղաղության համար»,- ասաց նա։
Պատգամավորն ընդգծեց՝ երբ միջազգային իրավական ակտերը խախտվում են, աշխարհի արձագանքը, ցավոք սրտի, լուռ է, մարդու իրավունքները չեն կարող ընտրական լինել։
«Ես հիմա նստած եմ Ուկրաինայի պատվիրակության կողքին, ես չէի էլ պատկերացնի, թե նրանք ընդունեին ցանկացած խաղաղության պայմանավորվածություն, որը կբացառեր իրենց հայրենակիցների վերադարձի հարցը։ Շատ կարևոր է նաև մշակութային և կրոնական ժառանգության հարցը ։ Զավթված Արցախի տարածքում մենք տեսնում ենք մշակութային ցեղասպանություն, մենք տեսնում ենք իրական փորձեր ջնջել ներկայության տարածաշրջանում։ Հարգելի գործընկերներ, 2023 թ․-ին՝ ավելի քան 100 000 հայ ստիպողաբաբար տեղահանվել են իրենց տներից՝ Լեռնային Ղարաբաղից։ Հետևաբար, եթե խաղաղությունը պետք է տեղի ունենա, ապա պետք է լինի քաղաքավական ապահով և արժանապատիվ վերադարձի իրավունքով այս մարդկանց համար։ Վերադարձի իրավունքը պետք է հարգվի »,- նշեց Աննա Գրիգորյանը։