|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Մեր կոչն է միջազգային հանրությանը, որպեսզի երկակի ստանդարտներ չկիրառի և կոնկրետ պատժամիջոցներ կիրառի իշխանական այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր ուղղորդում են դատական համակարգը սմս հաղորդագրություններով և ԱԺ այն դահլիճում, որ դուք հիմա գտնվում եք: Այդ մարդն ամիսներ առաջ ասել է, որ ընդդիմախոսների տեղը ԱԱԾ պադվալներում է։ Դուք պետք է հասկանաք, որ չեք կարող պաշտպանել մի իշխանության, որն ամեն օր գործում է օրենքից դուրս»,- այսօր ԱԺ դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովի մասնակիցներին։
«Մենք տեսնում ենք Բաքվում պահվող մեր ռազմաքաղաքական ղեկավարության և այլ գերեվարված անձանց խոշտանգումներ և տեսնում ենք ձեր լռությունը, որն անթույլատրելի է։ Միջազգային հանրությունը հստակ գնահատականներ պետք է տա, դուք նրա համար եք, որպեսզի պաշտպանեք Հայաստանում ժողովրդավարությունը, ոչ թե Նիկոլ Փաշինյանին»: