կարևոր
1741 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-27 23:32
Քաղաքական

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, գիտությունների թեկնածու Սահակ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ այլևս դաս չի տալու համալսարանում․

«Սիրելի՛ ուսանողներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ինձանից անկախ պատճառներով այլևս չեմ կարող դասավանդել ԵՊՀ-ում։

Պարզվում է, որ դասախոսության ժամանակ իմ բերած օրինակը վիրավորել է իշխող կուսակցության մի երեսփոխանուհու «արժանապատվությունը», որից հետո ԵՊՀ ռեկտորը որոշել է ինձ ազատել աշխատանքից։

Ձեր խոնարհ ծառա՝ Սահակ Մանուկյան։

Աստված պահապան»,- պարզաբանել է նա։