|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
Հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի` Տեր Արամի՝ մատուցած պատարագին մասնակցում էին նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը։ Վերջինս հունից դուրս գալով լրագրողների հարցերից՝ լրագրողներին ասաց՝ ես էնքան բան եմ սովորել, որ ձեր նմաններին կարամ դաստիարակեմ էլ, սովորեցնեմ էլ, էղա՞վ։ Դիլիջանի բնակիչները զարմացել են, որ Դ․ Սարգսյանը ներկա է եղել Հովհաննավանքում կարգալույծ եղած քահանայի մատուցած պատարագին, քանի որ նա Դիլիջանում պատարագների չի մասնակցում։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է , որ այս տարվա սեպտեմբերի 8-ին Դ․ Սարգսյանի հայրենի գյուղում՝ Հաղարծնում Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ, Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանի առաջնորդությամբ, վերաօծվեց, բացվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին։Եկեղեցու վերակառուցման նախաձեռնությունը եղել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանինը։ Դավիթ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի օրինակով դեմ է դուրս եկել Հայ առաքելական եկեղեցուն, հիմա նա ինչպե՞ս է հարաբերվելու այդ եկեղեցու և նրա հոգևոր սպասավորների հետ։