կարևոր
9595 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-26 23:00
Հասարակություն

Հովհաննավանքում բերան փակողն ԱԺ նիստերի դահլիճից Գեղամ Մանուկյանին դուրս հանած ՊՊԾ աշխատակից Աշոտ Մկրտումյանն է

Հովհաննավանքում բերան փակողն ԱԺ նիստերի դահլիճից Գեղամ Մանուկյանին դուրս հանած ՊՊԾ աշխատակից Աշոտ Մկրտումյանն է

Ինչպես հայտնի է, Հովհաննավանքում, երբ կարգալույծ արված քահանան Փաշինյանին մեծարելով պատարագ էր մատուցում,մի քաղաքացի բարձր ձայնով հիշեցրեց․ «Ստեփան Ասատրյա՛ն, դու իրավունք չունես պատարագ մատուցելու»։ Այս արտահայտությունից հետո նույն պահին մի քանիսը հարձակվեցին քաղաքացու վրա, բերանը փակելով ու քաշ տալով հանեցին եկեղեցուց։

Ավելի ուշ «Իշխանություն» լրատվականը գրեց, որ քաղաքացու բերանը փակած անձը Պետական պահպանության ծառայության աշխատակից Աշոտ Մկրտումյանն է: 

Բայց սա ամենը չէ․․․ 2021 թվականի հենց այս օրը՝ հոկտեմբերի 26-ին ուժայիններն ԱԺ ամբիոնից, ուժ գործադրելով,  հեռացրեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին այն բանի համար, որ հայտարարեց․ «Արցախն ուրացողը դավաճան է»։ Համադրելով փաստերը Yerkir.am-ը պարզեց, որ Գեղամ Մանուկյանին ԱԺ ամբիոնից հեռացնողը նույն ինքը՝  Աշոտ Մկրտումյանն էր: