կարևոր
1414 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-26 10:30
Հասարակություն

«Գնանք, երևանք, շառի մեջ չընկնենք». մարզպետարանները ցանկով մարդ են բերում «պատարագին»

«Գնանք, երևանք, շառի մեջ չընկնենք». մարզպետարանները ցանկով մարդ են բերում «պատարագին»

Yerkir.am-ի տեղեկություններով մարզպետարաններին, նրանց միջոցով նաև համայնքապետարաններին հստակ հրահանգ է իջեցվել ներկայանալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած կեղծ պատարագին, որն տրվում է այսօր կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի միջոցով։

Դրանից ելնելով մարզպետարաններն ու որոշ քաղաքապետարաններ անցած օրերին հստակ ցանկացել են, թե կոնկրետ քանի հոգով են ներկայանալու այսօրվա «պատարագին», որպեսզի հստակ թիվ ներկայացնեն վերև։

Այդ ամենը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել մարդկանց մոտ, քանի որ նրանք չեն ցանկանում կիրակի օրը փչացնել և ոմն մեկի քմահաճույքների բավարարման համար ներկայանալ մի կարգալույծի «պատարագին»։

Կազմակերպիչ֊ցուցակագրողներն էլ ասել են` մի օր է, գնանք, երևանք, շառի մեջ չընկնենք։