Փոխարժեքներ
22 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.51 |
EUR | ⚊ | € 443.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6796 |
GBP | ⚊ | £ 509.2 |
GEL | ⚊ | ₾ 141.23 |
ՔՊ-ն ոչ միայն Վաղարշապատում, այլևս ողջ ՀՀ-ում այլևս այնքան ցածր վարկանիշ ունի, որ անգամ վարչական ռեսուրս կիրառելու դեպքում իրենց չի հաջողվելու իշխանություն ձևավորել Վաղարշապատում։ Այս մասին Վաղարշատապում ՏԻՄ ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Վարչական ռեսուրսի դեմ մենք պայքարելու ենք մեր ժպիտներով, մեր աշխատանքով, որքան էլ իրենք վարչական ռեսուրս կիրառեն, միևնույն է, արդյունքի չեն հասնելու։ Բայց ուզում եմ մի բան շեշտադրել, իրենք կարող են գործի դնել իրավապահ համակարգը ու սկսել ապօրինի ձերբակալություններ, բայց մենք վախենալու բան չունենք, քանի որ մենք որևէ խախտում, ապօրինություն չենք արել։ Հետևապես որքան ուզում են վարչական ռեսուրս կիրառեն՝ մենք գնում ենք վստահ հաղթանակի»,-ասաց Վանեցյանը։