|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանն ահազանգում է նախընտրական խտրականությունների մասին, որոնք տեղի են ունենում Էջմիածնում․
«Ընտրապայքարի առաջին իսկ րոպեներից ՔՊական անօրինությունն ու բեսպրեդելը հատում են թույլատրելիի սահմանը:
ԿԸՀ և տարածքային ընտրական հանձնաժողովը հատուկ, նիստի ժամանակ, զգուշացրել է, որ որևէ թեկածուի կողմից պատերին պաստառներ փակցնելը արգելվում է, սակայն, ինչպես տեսնում ենք, արգելքները միայն այլախոհներին են վերաբերվում, իսկ ՔՊ թեկնածուն ապականում է քաղաքի պատերը:
Նշեմ նաև, որ օրեր առաջ էջմիածնում հայտնվել է նոր գովազդային վահանակների կազմակերպություն կամ անհատ, որի հետ որևէ կերպ հնարավոր չի լինում կապ հաստատել, իսկ թե ով է նրանց թույլտվություն տվել քաղաքում նոր գովազդային պլատֆորմներ ստանալ, կհասկանանք առավոտյան, երբ դրանց վրա բնականաբար կփակցվեն իշխանության թեկնածուի նկարները:
Հիմա տեսնեն վերահսկող մարմիններից համայնքապետարանի և ոստիկանության լղոզված պատասխանները»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Նարեկ Մանթաշյանը։