|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՄՆ-ից ավելի քան 515 000 անօրինական միգրանտ է արտաքսվել Դոնալդ Թրամփի նախագահության 10 ամսվա ընթացքում։ Այս մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության ղեկավարի օգնական Թրիշա Մաքլաֆլինին։
Նրա խոսքով՝ նախագահի պաշտոնում Թրամփի գտնվելու առաջին տարվա ավարտին (խմբ.՝ մինչև 2026 թվականի հունվարի 20-ը) արտաքսվածների թիվը պետք է կազմի ռեկորդային 600 000։ Մաքլաֆլինը պարզաբանել է, որ ընդհանուր առմամբ տարեսկզբից Միացյալ Նահանգներից հեռացել է ավելի քան 2 միլիոն միգրանտ, որոնցից մոտավորապես 1,6 միլիոնը երկրից մեկնել է հոժարակամ։
Թրամփը բազմիցս հանդես է եկել ներգաղթային քաղաքականության խստացման օգտին։ Նա հայտարարել է, որ մտադիր է իրականացնել ԱՄՆ պատմության մեջ անօրինական միգրանտների արտաքսման ամենալայնածավալ գործողությունը։ Բազմիցս հաղորդվել է, որ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում երրորդ երկրների վրա, որպեսզի նրանք համաձայնեն ընդունել Միացյալ Նահանգներից արտաքսված միգրանտներին: