|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Աղբյուրը՝ 24news.am
Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը: Այս մասին 24News–ի հետ զրույցում ասաց համայնքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։
«Օրենքով սահմանված կարգով քաղաքապետի պարտականությունները կկատարի առաջին փոխքաղաքապետը: Գործադուլ չկա, բոլորը նորմալ եկել են աշխատանքի իրենց սովորական ժամին», – նշեց Աղեկյանը։
«Ինչի՞ պիտի գործադուլ անենք, որ որոշ սադիրչներ ուրախանա՞ն, մենք մեր աշխատանքով ենք ապացուցելու, ծրագրեր ունենք գծված` ժամ առ ժամ, օր առ օր։ Սաբոտաժ անողներն իրենց ուզածին չեն հասնում»,- ընդգծեց պաշտոնյան։
Մերի Մանուկյան