|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Դաշտում տեղեկատվություն է շրջանառվում, որ Վարդան Ղուկասյանի գործով գաղտնալսումն իրականացվել է ԱԹՍ-ի միջոցով՝ հագեցված հատուկ գաղտնալսման համակարգով. ենթադրաբար արտահոսքն իրավապահ համակարգից է եղել, որով փորձել են ցույց տալ իրենց «պրոֆեսիոնալիզմը» և «հիմնավորել» ձայնագրության ճշգրտությունը:
Նախ այս համակարգի նկատմամբ որևէ վստահություն չկա` հաշվի առնելով կեղծիքների այն մեծ մասշտաբները, որոնք արտահայտվել են գործող ռեժիմի կողմից:
Երկրորդ, եթե նման համակարգեր ունեիք, ապա ինչո՞ւ դա չէիք կիրառում Փարաքարում ու մարդկային կյանքեր փրկում, երբ ակնհայտորեն ծանր հանցագործության արտահայտված ռիսկեր կար:
Սրանք իրենց քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում. տակները չոր լինի, սեփական անվտանգությունը ապահոված, իսկ թե հանրային շահն ի՞նչ է պահանջում կամ օրենքով նախատեսված ի՞նչ պարտավորություններ ունեն, հեչ իրենց հետաքրքիր չի»: