կարևոր
445 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-18 12:42
Հասարակություն

Երկրի ղեկավարը պիտի թրքասեր չլինի, մի քիչ էլ մեր գյուղին ուշադրություն դարձնի․ բաղանիսցիներ

Բաղանիսի բնակիչը պատմեց, որ գյուղում կյանքը դժվար է․ մարդիկ զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ, բայց ջրի սակավության պատճառով դժվարությամբ են ապրում։ Խմելու ջուրը վեց կիլոմետր հեռավորությունից են բերում, իսկ ջրագիծը գյուղ չի հասնում։ Ասում է՝ աշխատատեղեր գրեթե չկան, կանայք հիմնականում աշխատում են դպրոցում կամ մանկապարտեզում։ Նա ընդգծեց նաև, որ գյուղը մեկ ավտոբուսով է կապվում Նոյեմբերյանի հետ, ինչը բարդացնում է ուսանողների և աշխատողների տեղափոխությունը։ Բնակիչը նշեց, որ իրենք հայրենիքից չեն ցանկանում հեռանալ, սակայն խաղաղության և արժանապատիվ կյանքի հույսը կապում են իշխանության փոփոխության հետ։

Մանրամասն՝ տեսանյութում։