Փոխարժեքներ
17 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.48 |
EUR | ⚊ | € 445.78 |
RUB | ⚊ | ₽ 4.8299 |
GBP | ⚊ | £ 513.67 |
GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նախկին քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ: «Նոր» քաղաքական գիտությունների դոկտոր Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է․
««Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» սկզբունքով:
Հին ու նոր, սև-սպիտակ, նախկին-ներկա, իրական-պատմական հասկացությունները իրենց հարցազրույցներում մերժող և ժողովրդի միասնությունն ու համախմբումը որպես իրենց քաղաքական ցանկություն և քաղաքական կուրս ներկայացնողներին երկու կարճ քաղաքական և մասնագիտական անվճար խորհուրդ:
Քաղաքական խորհուրդ.
«Նոր» լինելը խոշոր հաշվով ռեալ պոլիտիկում ոչինչ չի նշանակում: Երբ դուք մերժում եք սև-սպիտակը, նախկին-ներկա բաժանումը, որպես քաղաքական կատեգորիա, բայց երկու նախադասություն հետո ինքներդ եք ընկնում թակարդը, երբ ստիպված սկսում եք հերքել նախկինների հետ ասոցացիան և համագործակցության հնարավորությունը, հիշեք մեկ հանգամանք: Նախ քաղաքականության մեջ ոչինչ մի մերժեք, եթե դա ձեր սկզբունքային և կատեգորիկ մերժման հորիզոնականներում չէ: Դուք օբյեկտիվորեն առայժմ չեք հասկանում քաղաքականությունից և չունեք այդքան քաղաքական փորձ որքան նախկինները:
Մի վստահեք «սոցիոլոգիային» առավել քան ռեալ պոլիտիկին: Իրական սոցիոլոգիաները չեն հրապարակվում, դրանք բացառապես աշխատանքային են մնում, հրապարակվում են PR նշանակություն ունեցողները: Մի վախեցեք նախկինների հետ չափավոր և օբյեկտիվ ասոցացումից, որովհետև դե էն «սոցիոլոգիան» նախկիններին իբր ցածր ցուցանիշ է տվել ,մեզ չկպնի մենք նոր ենք: Առհասարակ, եթե ձեզանից որևէ բան ներկայացնում եք ուրեմն եղել եք, աշխատել և արարել եք նաև նախկինում, ինչը նորմալ է, լավ է , ոչ թե ծնվել եք 2018-ից հետո և «նոր» եք:
Մի վախեցեք դա ակներև է, վերջապես ավելի լավ, ազնիվ, ճիշտ և առաքինի կլինի ոչ թե օգտվել փաշինյանական նախկինաֆոբիայի արդյունքներից, որ դա հանկարծ ձեզ էլ չդիպչի, այլ ամեն բան կոչեք հնարավորինս իրենց անունով, եթե դա ձեզ է վերաբերելի:
Անվճար մասնագիտական խորհուրդ.
Հանեք ձեր մտահորիզոնից, աշխարհընկալումից, բառապաշարից «ապաքաղաքական» բառը: Ձևավորեք «risk assessment» ձեր խոսույթի և դիրքավորումների համար, որ հանրային առումով ավելի վստահելի և համոզիչ լինեք:
Մի օգտվեք Փաշինյանի սերմանած նախկինաֆոբիայից, բայց միաժամանակ բաժանարար գծերի, սև սպիտակի, նախկին ներկայի մերժում ու անընդունելիություն արեք: Դա ձեր վարժությունը չէ, դա Փաշինյանի մենաշնորհն է, դա ձեզ բացարձակ դիվիդենտ չի բերելու, որովհետև դրա ծրագրային ապահովումը Փաշինյանինն է ոչ ձերը: Էս ժողովուրդը շատ լավ է զգում, որ հարցի պատասխանը ունեք, որինը չունեք, որտեղ եք խաբում, որտեղ խուսափում, որտեղ եք ուզում դուր գալ և որտեղ եք բացարձակ անպատրաստ և անփորձ: Դիվիդենտահավաքությունը արեք բացառապես ձեր հաշվին, ոչ թե նախկինների կամ ներկաների:
Պատրաստվեք վերջնախաղի և ոչ արդյունքների: Վերջնախաղում նախկին ներկա նոր ապագա չկա, ոչ էլ թիվ կա: Կա հարց լուծող և հարց չլուծող:
P.S. Հայաստանում կա մեկ քաղաքական հարց և վերջ: Դուք Հայաստանի Երրորդ Հանրապետության պահապան եք, թե՞ Փաշինյանի անվան Չորրորդ հանրապետության լոյալ ընդդիմություն: Այդ հարցի պատասխանը սկզունքային է և ոչ մի ճկունություն, խոսափում չի ենթադրում:
Թե բա սոցիոլոգիան...
Բարևներս Պլատոններին...»։