կարևոր
1108 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-16 20:44
Քաղաքական

Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել է. հայտնի է` ինչ մեղադրանք է ներկայացվել նրան

Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել է. հայտնի է` ինչ մեղադրանք է ներկայացվել նրան

Հայտնի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ)»,– հայտնեցին ՔԿ–ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շենգավիթի դատարանից ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին․ հայտնի չէ թե ուր են տարել: