|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․ «Սիրելի՛ լրագրողներ, շնորհավորում եմ Հայ մամուլի օրվա առթիվ,
Հայ առաջին պարբերականի տպագրության հիշատակումը մեր տոնացույցում արտացոլում է հայ ժողովրդի ձգտումը կրթության, լուսավորվածության և իրազեկվածության հանդեպ։ Օրվա խորհուրդը պարտավորեցնող է, որովհետև իրապես շատ չեն ազգերը, որոնց մամուլը ստեղծվել է օտար երկրում և հարյուրամյակների ավանդույթ ունի. «Ազդարարը» ոչ միայն հայերեն առաջին լրատվամիջոցն էր, այլ նաև առաջին ոչ անգլերեն տպագիր պարբերականը Հնդկաստանում։
Հատկանշական է, որն պետականության բացակայության պայմաններում հենց հայ հոգևորականն է նախաձեռնել պատմա-մշակութային, գրական-հասարակական հանդեսի տպագրությունը՝ հիմք դնելով Սփյուռքում հայկական լրատվամիջոցների ստեղծմանը և հայապահպանության գործին։
Անկախ պետականությունն արդեն պետք է առավել ամուր ու պաշտպանված պահի մամուլի բարձր հեղինակությունը երկրի ներսում:
Քահանա Հարություն Շմավոնյանի նախաձեռնությունը տարիների բարձունքից հաստատում է, որ Հայոց Եկեղեցին ու մամուլն առանցքային են թե՛ մեր պետության ուժի, թե՛ գրագետ հասարակության համար»: