Փոխարժեքներ
16 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.67 |
EUR | ⚊ | € 444.93 |
RUB | ⚊ | ₽ 4.8445 |
GBP | ⚊ | £ 511.44 |
GEL | ⚊ | ₾ 141.23 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ կառավարության որոշ անդամների համար գերթանկարժեք ծառայողական մեքենաներ են գնում, Փաշինյանն ու իր ընտանիքն էլ շրջում են շարասյունով, պառլամենտական կառավարման համակարգ ունեցող պետությունում օրենսդիրները վիճակահանությամբ են ծառայողական ավտոմեքենաներից օգտվում: Ամիսներ առաջ, երբ Փաշինյանը ցուցադրաբար վերցրեց գերատեսչություններին ծառայող մեքենաների ցուցակը եւ գրիչով սկսեց ջնջել` կրճատել դրանք, իբր խնայողության նկատառումներից ելնելով, շատերը հումոր էին անում` քո եւ կնոջդ մեքենաները կրճատի:
Ավելի լուրջ վերլուծողներն ասում էին, որ այդ որոշման արդյունքում աշխատանքը կազմակերպելու խնդիրներ կառաջանան: Կրճատվեց նաեւ Ազգային ժողովի ծառայողական մեքենաների թիվը, եւ դրա արդյունքում ԱԺ մշտական հանձնաժողովներին ծառայող մեքենաները նվազեցին: Հիմա երկու հանձնաժողովի մեկ ծառայողական մեքենա է սպասարկում, մինչ այդ յուրաքանչյուրին 1 մեքենա էր հասնում։ Եվ որպեսզի հանձնաժողովները «ռազբորկաներ» չանեն, որոշել են, որ հերթով են օգտվելու ծառայողական մեքենայից:
Այսինքն, նույն մեքենան մի ամիս մի հանձնաժողովի նախագահին է տանում տուն, բերում աշխատանքի, մյուս ամիս` մյուս հանձնաժողովի նախագահին: ԱԺ առողջապահության հանձնաժողովի նորընտիր ղեկավար Հռիփսիմե Հունանյանը մեզ վստահեցրեց, որ դա մեծ խնդիր չէ` նախապես միմյանց հետ ճշտում են աշխատանքային գրաֆիկը եւ ըստ այդմ` օգտվում մեքենայից։
Իսկ եթե նույն օրը, նույն ժամին երկու հանձնաժողովներին պետք է մեքենան։ «Ես իմ անձնական մեքենայով եմ շրջում»: Իսկ եթե նույն միջոցառմանը հանձնաժողովի 2 նախագահ է հրավիրված, չինգաչո՞ւկ եք անում։ «Ոչ, երկուսս էլ նույն մեքենայով ենք գնում»։ Պարզեցինք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովը ծառայողական մեքենան «կիսում» է մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հետ»։