|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անդրեյ Գրոզովին նշանակել է Ավստրիայում Ռուսաստանի նոր դեսպան։ Համապատասխան հրամանագիրը զետեղվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում, հաղորդում է РИА Новости-ն։
«Անդրեյ Յուրիևիչ Գրոզովին նշանակել Ավստրիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է փաստաթղթում։
Մեկ այլ հրամանագրով Ռուսաստանի նախագահը Գրոզովին ազատել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի պաշտոնից։