|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են.
«Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ խաղափուլում 3:1 հաշվով առավելության է հասել Թուրքիայի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Լիլիթ Մկրտչյանի և Էլինա Դանիելյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը նույնպես մրցեց Թուրքիայի հավաքականի հետ, և հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:
Հաղթանակ է տարել Գաբրիել Սարգսյանը: Ռոբերտ Հովհաննիսյանի և Հայկ Մարտիրոսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով»: