կարևոր
406 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-13 13:48
Հասարակություն

Փաշինյանը հոգեբանական «տրյուկ» ա անում․ ինչ ուզում են զիջում ա, մենք դեմ չենք խաղաղությանը՝ դեմ ենք քեզ․ Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյանը ճեպազրույցում քննադատել է կառավարության տնտեսական քաղաքականությունը՝ կապված թուրքական կապիտալի ներգրավման և հնարավոր ներդրումների հետ։ Նա նշել է, որ կառավարությունը ոչ մի քայլ չի անում՝ պաշտպանելու հայկական տնտեսությունը թուրքական էքսպանսիայից, որը, ըստ նրա, առաջին հերթին հարվածելու է գյուղատնտեսության և տեքստիլի ոլորտներին։

Խաչատրյանը շեշտել է, որ կառավարությունը պետք է ներկայացնի հաշվարկներ՝ թե ինչ ազդեցություն կունենան թուրքական ներդրումները Հայաստանի տնտեսության վրա, ինչպես արվել էր ԵՄ-ի հետ համաձայնագրի դեպքում։ Նա ընդգծել է, որ տնտեսական հաշվարկների բացակայությունը ցույց է տալիս կառավարության անպատրաստությունը և վտանգավոր մոտեցումը։

Բացի այդ, Խաչատրյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանի «խաղաղության» քաղաքականությունը՝ նշելով, որ այն իրականում հանգեցրել է պատերազմի, տառապանքների և արտաքին ռիսկերի աճի, իսկ խոսքը «խաղաղության» մասին՝ երբ երկրի տարածքի մի մասը օկուպացված է և թշնամին միջամտում է Հայաստանի ներքին գործերին, ըստ նրա, կեղծ է և պարտադրված խաղաղություն է։

Մանրամասն՝ տեսանյութում։