|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 103 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հոկտեմբերի 12-ի ժամը 23։00-ից հոկտեմբերի 13-ի ժամը 7։00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները 103 ուկրաինական ԱԹՍ են խոցել և կալանել` 40-ը՝ Ղրիմի Հանրապետության տարածքում, 26-ը՝ Աստրախանի մարզի, 19-ը՝ Սև ծովի ջրատարածքում, 14-ը՝ Ռոստովի մարզի տարածքում, 2-ը՝ Ազովի ծովի ջրատարածքում, 1-ական՝ Բելգորոդի մարզի և Կալմիկիայի Հանրապետության տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։