կարևոր
3598 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-12 17:39
Հասարակություն

Արամուսի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու մարմիններ

Արամուսի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու մարմիններ

 Հոկտեմբերի 12-ին, առեղծվածային մահվան դեպքեր են տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիականության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում դիեր կան: 

«Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը: Ժամանել են նաև քրեական և համայնքային ոստիկանության ծառայողները: 

Այսքան շատ պարեկների և ոստիկանների ժամանման պատճառն այն է, քանի որ հստակ տեղը հայտնի չէր, մոտ 1 ու կես կմ շառավղով դաշտամիջյան հատվածում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու մարմիններ: Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորւթյան աստիճանը՝ ժամանել են Կոտայքի մարզի դատախազն ու 2 ավագ դատախազները: Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշերով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս պահին իրավապահները պարզում են մահացածների ինքնությունները: 

Իրավապահները մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ հնարավոր է նշված անձինք վրաերթի են ենթարկվել, ինչից հետո վրաերթի ենթարկողը, տեսնելով, որ նրանք մահացել են, դիերը տեղափոխել է դաշտ, թողել այնտեղ և հեռացել: Վարկածներից մեկն էլ հանկարծամահությունն է»,-հայտնում է shamshyan.com-ը։