|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
1.5 ամսում «Մեր ձևով» շարժմանը միացել է 5000 կամավոր, ամեն օր հարյուրավոր մարդիկ կապ են հաստատում և միանում են մեզ։ Այս մասին շարժման առաջին հաշվետու ժողովին հայտարարեց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Մեր համախոհների այս տեմպը եթե շարունակվի, ապա մոտակա ամիսներին մենք կլինենք տասնյակ հազարավոր և դա արդեն մեծ մերան՝ անշրջելի փոփոխութուններ կատարելու համար։ Մեր թիմը երիտասարդ է և մեզ հարցնում են՝ ինչն է պատճառը, որ միանում են մեզ, պատճառը Սամվել Կարապետյանն է, նրա անունը։ Բոլորս ունենք այն վստահությունը, որ Սամվել Կարապետյանը հետևողական է լինելու, պահպանելու է մեր պատիվը, չի նայելու մեր ժողովրդի աշխատած կոպեկին։ Նրա գաղափարներով, ծրագրերով մենք դարձնելու ենք Հայաստանն օրինակելի երկիր»,– նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։