կարևոր
1282 դիտում, 4 ժամ առաջ - 2025-10-11 13:09
Հասարակություն

Բորիս Ավագյանի աճյունը ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան և հապճեպ հուղարկավորվել

Բորիս Ավագյանի աճյունը ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան և հապճեպ հուղարկավորվել

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․ «Իշխանություն» լրատվականին հայտնում են, որ օրեր առաջ Հայաստան է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգի Հայաստանի հյուպատոսարանում առեղծվածային մահով մահացած Բորիս Ավագյանի դին:

Հուղարկավորությունը տեղի է ունեցել հապճեպ, աճյունը Հայաստան տեղափոխելուց առնվազն երկու օր անց: Նշենք, որ ողբերգությունից ժամեր առաջ Ավագյանը տեսանյութ էր ուղարկել «Իշխանությանը», և հայտնելով, որ գտնվում է հյուպատոսարանում, խնդրում էր իրեն արտահանձնել Հայաստան։

Արդյո՞ք Ավագյանի մահվան հանգամանքերը պարզելու համար Հայաստանի իրավապահները համապատասխան դատաբժշկական փորձաքննությունն իրականացնել:

Պարզվում է՝ նախկին պաշտոնյայի մահը Հայաստանի քննչական կոմիտեն որակել է ինքնասպանություն և քրեական վարույթ նախաձեռնել ինքնասպանության հասցնելու հոդվածով: «Մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը)»,-ասաց մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Նա նաև հայտնեց, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի պատասխանը թերևս սպասելի է՝ որակելու են ինքնասպանություն:

Հիշեցնենք, որ Ավագյանի պաշտպանը չի հավատում իր պաշտպանյալի ինքնասպանությանը: