|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
«Ակցիա անելը, երեխուն պահանջելը հանցանք ա՞, ինչի՞ եք ոստիկաններին քսի տալիս տուժած ծնողների վրա»,- Դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Ղուկասյանի մայր՝ տիկին Մարիամը: Նրա խոսքով՝ հրահանգ կա ուղարկված:
«Վարչապետը իմ տղայի վրա ատամ ունի, որովհետև Արսենը միշտ խոսել ա, իսկ իրեն դուր չի գալիս, որ իրեն դեմ են խոսում: 3 տարի առաջ ընդունարանում վարչապետ չեղածը ինձ ասել ա՝ պետք ա տղուդ վրա գործ հարուցվի, որ խելքը գլուխը գա»,-նշեց նա։
Հիշեցնենք՝ զոհվածների և անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում Դատախազության դիմաց՝ հաջակցություն կալանավորված Արսեն Ղուկասյանի։