|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Դուշանբեում, որտեղ Ռուսաստանի առաջնորդը գտնվում է պետական այցով, տեղի կունենա հինգշաբթի՝ հոկտեմբերի 9-ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է ТАСС-ը։
«Այո, վաղը հանդիպում կլինի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով ռուսական Առաջին ալիքի հարցին։ Օրակարգի մասին հարցին Կրեմլի խոսնակը պատասխանել է. «Երկկողմ հարաբերություններն առաջնային են։ Սա մեր հարաբերությունների օրակարգի հիմնական կետն է»։
«Կայանալիք հանդիպման փաստը խոսում է երկու առաջնորդների՝ բոլոր հրատապ հարցերը քննարկելու մտադրության մասին»,- ընդգծել է Պեսկովը։ Նա հավելել է, որ չի կարող խոսել իր ադրբեջանցի գործընկերների անունից, բայց ռուսական կողմը դրական է տրամադրված։