|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է. «Եկամուտների հայտարարագրման ինստիտուտը առանցքային նշանակություն ունի հասցեական սոցիալ-տնտեսական քաղաքականության մշակման և կիրարկման համար, սակայն գործող իշխանությունները, մեղմ ասած` ապաշնորհ կառավարման և նախընտրական տրամադրություններից ելնելով` հերթական անգամ ձախողեցին և վարկաբեկեցին այս ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը:
Ինքնաշխատ եղանակով հաշվետվություններ ներկայացնելը, անշուտ, չի կարող ապահովել մեր քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, որի հիմքի վրա հնարավոր լինի իրականացնել հասցեական և արդյունավետ սոցիալ-տնտեսական քաղաքականություն: Պետական մարմինները և այրերը պետք է քաղաքական պատասխանատվություն կրեն վատ իրազեկման, ձախողման համար»: