կարևոր
442 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-08 12:26
Հասարակություն

Արդեն զզվել ենք էս վիճակից, ամեն օր զարթնում ենք ու իմանում, որ նոր քաղբանտարկյալ ունենք․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է անհետ կորածի ծնող Արսեն Ղուկասյանի կալանավորմանը՝ նշելով, որ դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ նա մեկ ամսով կալանավորվել է։ Մելիքյանը շեշտել է, որ նման դեպքերում մեկամսյա ժամկետը դրական չի կարելի համարել, քանի որ այն կարող է հեշտությամբ երկարացվել։ Նրա խոսքով՝ սա հերթական դեպքն է, երբ մարդիկ քաղաքական պատճառներով հայտնվում են բանտում։

Մելիքյանը ընդգծեց, որ հարցը այլևս միայն իրավական չէ և պահանջում է քաղաքական միջամտություն։ Նա առաջարկեց ընդդիմադիր ուժերին ու իրավապաշտպաններին ստեղծել միասնական ձևաչափ, որի բացառիկ նպատակը կլինի քաղբանտարկյալների պաշտպանությանն ու ազատությանը հասնելը։ Այդ ձևաչափը, ըստ նրա, պետք է ունենա տարբեր հանձնաժողովներ՝ իրավական գնահատականներ տալու, բողոքի և իրազեկման ակցիաներ կազմակերպելու, միջազգային կառույցների հետ աշխատելու, ինչպես նաև սոցիալական ու տեղեկատվական աջակցություն ապահովելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում։