Փոխարժեքներ
07 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.58 |
EUR | ⚊ | € 446.2 |
RUB | ⚊ | ₽ 4.6044 |
GBP | ⚊ | £ 513.46 |
GEL | ⚊ | ₾ 140.78 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իր ունեցվածքը հարստացրել է կանխիկ գումարներով, բայց դրանց ծագումը թաքցնում է. պատգամավորի՝ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրում դրանք չկան:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Անդրանիկ Քոչարյանը 3 անշարժ գույք է հայտարարագրել՝ 1997 թվականին ձեռք բերված ավտոտնակ, 2002 թվականին գնված բնակարան մայրաքաղաքում եւ 2020 թվականին ժառանգություն ստացած եւս մեկ բնակարան. բոլոր գույքերը նա տնօրինում է միանձնյա սեփականությամբ։
ՔՊ-ական պատգամավորը որպես օրինական եկամուտ հայտարարագրել է միայն 2024 թվականին ստացած 13 միլիոն 188 հազար դրամը, որը ԱԺ աշխատակազմից ստացած աշխատանքի վարձատրություն է։
ՔՊ-ական պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին ավելացել են։
Հաշիվների մնացորդներում դրամային փոխարժեքով տարեսկզբին առկա էր 0 դրամ, իսկ տարեվերջին դարձել է 2 մլն դրամ։
Հաշիվների մնացորդները տարեսկզբին կազմել են 88 դոլար, ապա աճել՝ դառնալով 2 հազար 98 դոլար։ Տարեսկզբին դրանք կազմել են 88 դոլար, ապա աճել՝ դառնալով 2 հազար 98 դոլար։
Եվրոն հաշիվներում տարեսկզբին կազմել է 1000 եվրո, որը կրկնապատկվել է՝ դառնալով 2 հազար եվրո, դրամական մեկ այլ հաշիվ գրեթե 1 միլիոնով կրճատվել է՝ 5 մլն 854 հազար դրամից դառնալով 4 մլն 54 հազար դրամ։
Սրան զուգահեռ՝ 2023 թվականի հայտարարագրի համեմատ Քոչարյանը նախորդ տարի բարելավել է բանկային հաշիվների մնացորդների քանակը։
2023 թվականին նա ունեցել է ընդամենը 88 դոլար, 1000 եվրո եւ 5 մլն 854 հազար դրամ։
Աճել են նաեւ Անդրանիկ Քոչարյանի կանխիկ միջոցները. 2,000-ը տարեվերջին կրկնապատկվել է՝ դառնալով 4000 եվրո, 3000 դոլարը՝ դարձել 5000 դոլար, իսկ 4,700,000 դրամը՝ 4,850,000 դրամ։
Այս գումարների ծագման աղբյուրը պաշտպանված է հայտարարագրով։ Թե որտեղից ավելացած եվրոներն ու դոլարները միայն աշխատավարձով ապրող Քոչարյանին, հարցական է:
Անդրանիկ Քոչարյանի հետ համատեղ բնակվում է որդին՝ Վազգեն Քոչարյանը եւ կինը՝ Լուսինե Քոչարյանը։
Ըստ պատգամավորի հայտարարագրի՝ Քոչարյանի հետ բնակվողները չեն աշխատում։
Որդին որեւէ եկամուտ չի հայտարարագրել: Որպես շարժական գույք Վազգեն Քոչարյանը հայտարարագրել է 2022 թվականին գնած մեքենան, 2 հազար 400 դոլար եւ 4 մլն 150 հազար դրամ կանխիկ դրամական միջոց։ Թե այս գումարները որտեղից պատգամավորի գործազուրկ որդուն, կրկին հարցական է, ինչպես պատգամավոր հոր գումարները։
Քոչարյանի չաշխատող կինը կիսադատարկ հայտարարագիր է ներկայացրել, ինչպես որդին։ Կնոջ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 13 եվրո, 20 դոլար, 92 հազար 977 դրամ։
Կանխիկ դրամական միջոցը կազմել է 170 հազար դրամ, 3,5 հազար դոլար։
ArmLur.am-ը 2022-ի հայտարարագիրը ուսումնասիրելու ժամանակ գրել էր, որ Անդրանիկ Քոչարյանի օրինական որդին՝ Վազգեն Քոչարյանը, տան միակ եկամտի 60%-ով մեքենա է գնել՝ 6 մլն 230 հազար դրամ արժողությամբ: Վազգեն Քոչարյանը եւ կինը՝ Լուսինե Քոչարյանը, ինչպես նաեւ Անդրանիկ Քոչարյանի կինը, չեն աշխատում, այսինքն՝ տան միակ կերակրողը Անդրանիկ Քոչարյանն էր 2022-ին, եւ այնքան շռայլ էր սեփական որդիների նկատմամբ, որ տարեկան եկամտի 60%-ով որդու՝ Վազգենի համար, մեքենա էր գնել։ Սա նշանակում է, որ 2022 թվականին Անդրանիկ Քոչարյանի՝ գործազուրկներով հարուստ ընտանիքին ծախսելու գումար մնացել էր ընդամենը 4 մլն դրամ, որն էլ օրական (365 օր) կազմում է 10 հազար 958 ՀՀ դրամ։ Հարց է առաջանում, թե ինչպես է ապրել Քոչարյանի 4 հոգանոց ընտանիքը այդ չնչին գումարով՝ վճարելով կոմունալներ, սպասարկելով գնած մեքենան, այլ պարտադիր վճարներ… Այ այստեղ պետք է փնտրել Նիկոլ Փաշինյանի ասած այն մեծ պոզուպոչով կենդանին՝ կառուպցիան:
Բայց սա դեռ վերջը չէ. մամուլի հրապարակումների համաձայն՝ Քոչարյանը նաեւ «չհայտարարագրված» որդի ունի՝ Լեւոն Քոչարյանը, որին արտոնյալ պայմաններով ազատել է զինվորական ծառայությունից: Նա զբաղվում է գիտությամբ, որի նվաճումները այդպես էլ Անդրանիկ Քոչարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չգաղտնազերծեց»։