Փոխարժեքներ
06 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.58 |
EUR | ⚊ | € 446.2 |
RUB | ⚊ | ₽ 4.6044 |
GBP | ⚊ | £ 513.46 |
GEL | ⚊ | ₾ 140.78 |
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 6-ին հրավիրել է արտահերթ նիստ՝ լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորի մանդատը հերթական հաջորդ թեկնածուին փոխանցելու օրակարգով։
ԿԸՀ-ն սեպտեմբերի 29-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի արձանագրությունը։
ԿԸՀ-ն հոկտեմբերի 1-ին ստացել է նաև 2021 թվականի հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» կուսակցություների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկ Հրանտի Խալաթյանի կողմից ինքնաբացարկի և մանդատից հրաժարվելու մասին դիմումը։ Դիմումը վավերացված է եղել նոտարական կարգով, հետևաբար վերջինս չի մասնակցել ԿԸՀ նիստին։
Այսպիսով, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Պետրոս Զինավորի Մեղրյանին։